IMG_0030

Ս.թ. հունիսի 12-ին և 13-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Պատմություն>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Քննության արդյունքների վերլուծությունն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին բերեց այն համոզման, որ նրանց գիտելիքներն ընդհանուր առմամբ համապատասխանում են մասնագիտությանն առաջադրվող կրթական չափորոշիչներին: Շրջանավարտների գերակշիռ մասի պատասխանները հստակ և համոզիչ կերպով անդրադառնում էին հիմնախնդիրների կոնկրետ բովանդակությանը, պատմագիտության մեջ վիճահարույց և մինչ օրս ոչ միանշանակ որոշ գնահատականների վերաբերյալ շրջանավարտները կարողացան հստակ և փաստարկված տեսակետներ արտահայտել:

IMG_0033

Ամփոփիչ ատեստավորման հանժնաժողովը գոհունակությամբ փաստեց նաև, որ ավարտական աշխատանքների թեմաներն առավելապես արդիական էին, անդրադառնում էին հայագիտության և տարածաշրջանային գիտական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների:

IMG_0038

Ս.թ. հունիսի 14-ին և 15-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Սերվիս>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միակամ դիտարկմամբ շրջանավարտների պատասխանների գերակշիռ մասն աչքի է ընկել կուռ տրամաբանությամբ, հարցերի խորը և բազմակողմանի իմացությամբ: Հանձնաժողովն առավել մեծ ուշադրություն է դարձրել շրջանավարտների` ինքնուրույն վերլուծություն կատարելու, այս կամ այն կոնկրետ հարցադրման վերաբերյալ սեփական դատողություններ կատարելու և դրանք հիմնավորելու ունակություններին:

IMG_0045

Ավարտական աշխատանքների թեմաներն այնպես էին ընտրված, որոնք ակտիվ և աշխույժ քննարկման հնարավորություն էին ընձեռում, և շատ դեպքերում այն վեր էր ածվում սուր բանավեճի:

IMG_0047

Հանձնաժողովը գտավ, որ այսուհետ ևս առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել ավարտական աշխատանքների այնպիսի թեմաների առաջադրմանը, որտեղ կկարևորվի հետազոտական բաղադրիչի առկայությունը և այն առավելապես կվերաբերի ՀՀ զբոսաշրջության զարգացման հեռանկարներին:

IMG_0050

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->