80. Ուսանողական իրավունքների վերականգնումր թույլատրվում է սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից:
81. Ուսանողական իրավունքների վերականգնման դիմումները ներկայացվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ հեռակա համակարգում՝ կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում: Վերականգնման դիմումին կցվում է ակադեմիական տեղեկանքը կամ ստուգման գրքույկի պատճենը:
82. Բուհից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնվում են մասնաճյուղի տնօրենի հրամանով՝ ուսուցման բոլոր ձևերում:
83. Մասնաճյուղում քննարկվում է ուսանողի վերականգնման դիմումը և որոշում նրա ուսումնառության շարունակման կուրսը և մյուս պայմանները, կամ հիմնավորում է մերժելու մասին իր որոշումը:
84. Առաջացած առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի մարման համար տնօրենի կողմից սահմանվում է ժամկետ, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:
85. Առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի հանձնումից հետո կցագրման հրամանը փոխարինվում է ուսանողի հրամանագրումով:
86. Զորակոչվելու կապակցությամբ և առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդի ձեակերպմամբ ուսումնառությունն ընդհատած ուսանողները այն շարունակում են այն պահից, որից ընդհատելեն՝ անկախ առաջացած ծրագրային տարբերություններից:
87. Վճարովի ուսուցման համակարգում ուսանողների հրամանգրումը կատարվում է ուսման վարձը վճարելուց հետո:
88. Բուհից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնվում են այն կիսամյակում, որից նրանք հեռացվել /ազատվել/ են, եթե վերականգնման պահին առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը չի գերազանցում 20 կրեդիտը: 20 կրեդիտը գերազանցելու դեպքում ուսանողին առաջարկվում է վերականգնվել ավելի ցածր կիսամյակում, որի համար առարկայական անհամապատաս-խանությունների սույն կետում նշված պահանջը բավարարվում է, բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակի:
89. Բուհից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնվում են տվյալ մասանգիտության համար լիազոր մարմնի կողմից լիցենզիայով սահմանված տեղերի սահմաններում:
90. Սույն կանոնակարգի 72-րդ կետով ուսումնառությունը ընդհատած ուսանողները վերականգնում են իրեց իրավունքներն այն պահից, երբ ընդհատել են այն, անկախ լիազոր մարմնի կողմից սահմանված տեղերի քանակից ե առաջացած ծրագրային տարբերութ¬յուններից:
91. Բուհից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքներն առնվազն մեկ կիսամյակ հետո:
92. Մասնաճյուղից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնվում են վճարովի սկցբունքով, որոնք կարող են ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ