Ս.թ. հունիսի 13-ին և 14-ին տեղի ունեցավ <Մանկավարժություն և հոգեբանություն> մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը:

Քննության արդյունքները հանձնաժողովին բերեցին այն համոզման, որ ուսանողների մասնագիտական գիտելիքները բավարարում էին պահանջվող չափորոշիչներին: Որոշ ուսանողների պատասխաններ աչքի ընկան նյութի բազմակողմանի  և խորը իմացությամբ, նրանց խոսքը տրամաբանված էր, դատողությունները` համոզիչ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը միակամ  համոզմունք հայտնեց, որ ուսանողները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն գիտության ժամանակակից ձեռքբերումներին, առկա հիմնախնդիրների լուծման ասպարեզում ժամանակակից մեթոդաբանության կիրառմանը: Առավելապես պետք է կարևորվի ուսանողների ինքնուրույն վերլուծական կարողություններն ու գործնական հմտություները:

Ավարտական աշխատանքների պաշտպանությունը ևս անցավ գործող քննակարգի տառին ու  ոգուն համապատասխան:  Ավարտական աշխատանքների թեմաները ունեին անհրաժեշտ գիտագործնական ուղղվածություն: Աշխատանքների գերակշիռ մասը կառուցված էր նյութի տեսական մասի և գործնական հետազոտությունների համադրմամբ, ավարտական աշխատանքներում առկա էր հստակ փորձարարական տվյալներ և այդ տվյալներից կատարված էին անհրաժեշտ եզրակացություններ: Ատեստավորման հանձնաժողովը նկատեց, որ անհրաժեշտ է այսուհետ ևս ավարտական աշխատանքի համար այնպիսի թեմաներ առաջադրել, որոնք կբխեն մանկավարժության և հոգեբանության առկա հիմնախնդիրներից:

 

<<Հայոց լեզու >> և <<Հայ գրականություն>> առարկաների  ամփոփիչ քննություններ:

Ս.թ. հունիսի 19-ին և 20-ին տեղի ունեցավ  հեռակա ուսուցման բաժնի <<Հայոց լեզու >> և <<Հայ գրականություն>> առարկաների  ամփոփիչ քննությունները և ավարտական աշխատանքների  պաշտպանությունը:  Ամփոփիչ  ատեստավորման քննական հանձնաժողովն աշխատել է գործնական  և փոխադարձ  վստահության մթնոլորտում: Քննությունների ժամանակ քննական կարգի խախտումներ չեն եղել:

Ամփոփիչ քննությունների և ավարտական աշխատանքների պաշտպանության  արդյունքների վերլուծությունը հանձնաժողովին բերեց այն համոզման, որ ընդհանուր առմամբ ուսանողները ունեին բավարար մասնագիտական գիտելիքներ, հարցերին պատասխանում էին հստակ և համոզիչ:

Ավարտական աշխատանքների թեմաները ունեին գիտական արժեք, ինչպես նաև արդիական հնչեղություն, հարկ է նկատել, որ այսուհետ ևս, հատկապես հայոց լեզվից առաջադրված թեմաները պիտի ավելի շատ անդրադառնան արդի լեզվական իրողություններին,  ուղղախոսական տարատեսակ սխալներին:

 

<<Պատմություն>> մասնագիտության ամփոփիչ քննություն

IMG_4876

Ս.թ. հունիսի 17-ին և 18-ին տեղի ունեցավ <<Պատմություն>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Շրջանավարտների գերակշիռ մասի պատասխանները հստակ և համոզիչ կերպով անդրադառնում էին հիմնախնդիրների կոնկրետ բովանդակությանը:

Հարկ է նշել նաև, որ ավարտական աշխատանքների թեմաներն առավելապես  արդիական էին, անդրադառնում էին պատմագիտության մեջ վիճահարույց խնդիրների, այդ իրողությունն էլ առավել հետաքրքիր դարձրեց ավարտական աշխատանքների պաշտպանությունը` վերածելով այն աշխույժ բանավեճի:  Ավարտական աշխատանքները  շարադրված էին պահանջվող գիտական մակարդակով: Շրջանավարտների խոսքն ամբողջությամբ անդրադառնում էր առաջադրված թեմաների հիմնախնդիրներին: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ ավարտական աշխատանքների վերաբերյալ գրված կարծիքներն ու գրախոսությունները ևս գրված էին ըստ էության և արդարացիորեն վեր էին հանված վրիպակներն ու թերությունները, կատարված էին ուսանելի դիտողություններ և առաջարկություններ:

Հանձնաժողովը անհրաժեշտ  համարեց  փաստել, որ  այսուհետ ևս նպատակահարմար է առաջադրել ավարտական աշխատանքների այնպիսի թեմաներ, որոնք առավելապես  արդիական հնչեղություն ունենան և անմիջականորեն  առնչվեն հատկապես հայ իրականության չլուծված հիմնախնդիրներին:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը առավելապես կարևորեց քննության ընթացքում դիդակտիկ նյութերի և հատկապես քարտեզների առկայությունը, որոնց շնորհիվ շրջանավարտների պատասխանները կդառնային էլ ավելի բազմակողմանի և ամբողջական:

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->