Մեկնարկեցին հեռակա ուսուցման բաժնի 2016թ. ամփոփիչ քննությունները և ավարտական աշխատանքների պաշտպանությունը
Ս. թ. հունիսի 10-ին և 11-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Քննությունն անցավ գործնական և անկաշկանդ մթնոլորտում: Հանձնաժողովի նախագահ` ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Գրիշի Մարդոյանը իր նկատառումները ներկայացրեց ուսանողների մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ` տալով անհրաժեշտ և ուսանելի խորհուրդներ:
Հանձնաժողովը փաստեց, որ ավարտական աշխատանքների թեմաները ունեին արդիական նշանակություն, և նրանց գերակշիռ մասը կրում էր գիտագործնական բնույթ:
Լ. Մարդոյանը գոհունակությամբ նշեց, որ գիտական ղեկավարների հետևողական աշխատանքը տվել է նկատելի արդյունք, և ուսանողները կարողացան հստակ և համոզիչ կերպով ներկայացնել իրենց կատարած ուսումնասիրությունների հիմնադրույթները` հանգելով հետաքրքիր և ուսանելի եզրակացությունների:
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի կողմից երկու «Դյուցազնագիր» է տրվել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Վարղամյանին....
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը: