Ս.թ. հունիսի 17-ին և 18-ին տեղի ունեցավ <<Պատմություն>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Շրջանավարտների գերակշիռ մասի պատասխանները հստակ և համոզիչ կերպով անդրադառնում էին հիմնախնդիրների կոնկրետ բովանդակությանը:
Հարկ է նշել նաև, որ ավարտական աշխատանքների թեմաներն առավելապես արդիական էին, անդրադառնում էին պատմագիտության մեջ վիճահարույց խնդիրների, այդ իրողությունն էլ առավել հետաքրքիր դարձրեց ավարտական աշխատանքների պաշտպանությունը` վերածելով այն աշխույժ բանավեճի: Ավարտական աշխատանքները շարադրված էին պահանջվող գիտական մակարդակով: Շրջանավարտների խոսքն ամբողջությամբ անդրադառնում էր առաջադրված թեմաների հիմնախնդիրներին: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ ավարտական աշխատանքների վերաբերյալ գրված կարծիքներն ու գրախոսությունները ևս գրված էին ըստ էության և արդարացիորեն վեր էին հանված վրիպակներն ու թերությունները, կատարված էին ուսանելի դիտողություններ և առաջարկություններ:
Հանձնաժողովը անհրաժեշտ համարեց փաստել, որ այսուհետ ևս նպատակահարմար է առաջադրել ավարտական աշխատանքների այնպիսի թեմաներ, որոնք առավելապես արդիական հնչեղություն ունենան և անմիջականորեն առնչվեն հատկապես հայ իրականության չլուծված հիմնախնդիրներին:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը առավելապես կարևորեց քննության ընթացքում դիդակտիկ նյութերի և հատկապես քարտեզների առկայությունը, որոնց շնորհիվ շրջանավարտների պատասխանները կդառնային էլ ավելի բազմակողմանի և ամբողջական:
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի կողմից երկու «Դյուցազնագիր» է տրվել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Վարղամյանին....
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը: