2017թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` մասնաճյուղի անձնակազմի, ուսանողական կառույցների անդամների մասնակցությամբ:

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Նիստի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն) մասին:

  2. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:

  3. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:

  4. ԵՊՀ ԻՄ-ում Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի՝ 2016-2017 ուստարվա համալիր միջոցառումների կատարման արդյունքների մասին:

  5. Ընթացիկ հարցեր:

Հատկանշվեց, որ ՀՀ հյուսիսարևելյան սահմանամերձ գոտում կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կարևոր ձեռքբերումներն են աշխատաշուկայի պահանջներին համահունչ մասնագի­տություններով ուսումնառության կազմակերպումը, կրթական վերջնարդյունքներով ձևակերպված և ներդրված 16 կրթական ծրագրերն ու դասավանդվող բոլոր դասընթացների համար փաթեթները, որակի ներքին ապահովման գործընթացը, կրեդիտային համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական «SuperVision» համակարգի լիարժեք կիրառումը:

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Ներկայացվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի մատուցած որակյալ կրթության ու տարածաշրջանում ունեցած բարձր հեղինակության մա­սին են վկայում շրջանավարտների տված գնա­հատականները: Մասնաճյուղի առկա ուսուցմամբ 165 շրջանավարտների 92,4%-ը բավարարված է բուհում իր ստացած կրթությունից, 97,5%-ը՝ պրոֆեսորա­դա­սախոսական կազմից: Շրջանավարտների 92%-ը  խորհուրդ է տալիս իր մերձա­վոր­ներին և ընկերներին ընդունվել ԵՊՀ ԻՄ: Մասնաճյուղը հպարտանում է տարածաշրջանի աշխատաշուկայումմրցունակ իր շրջանավարտներով:

2016-2017 ուստարում միջազգային չափանիշներին համապատասխան երկլեզու (հայերեն և անգլերեն) հավելվածով դիպլոմներ է հանձնվել մասնաճյուղի 416 շրջանավարտի (165-ը՝ առկա և 251-ը՝ հեռակա ուսուց­ման):

Իր կատարած ուսումնասիրությունների շնորհիվ մասնաճյուղն անմիջապես արձագանքում է աշխատաշուկայի պահանջներին՝ վերաբացելով կամ փոխարինելով մասնագիտություններն ավելի ժամանակակից մասնագիտություններով: Արդարա­ց­ված ներդրում է եղել առկա և հեռակա ուսուցմամբ «Քարտեզագրություն և կադաստ­րային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով ուսումնառության կազմակերպումը: «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով 2016-2017 ուստարում ընդունելության կազմակերպումը, որն ունեցել է 44 առաջին կուրսեցի, ուղղակի արձագանքն էր տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջների: Արդարացված էր նաև «Դիզայն» կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպումը:

Հաշվետու ուստարում որա­կա­վորում­ների ազգային շրջա­­նակին և  մի­ջազ­գային առարկա­յա­կան հե­նա­նիշ­երին հա­­մա­պատաս­խան` մասնաճյուղում կազմվել և հաստատվել են «Սոցիալական աշխատանք», «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերը՝ 2017-2018 ուստարում դրանցով ուսումնառություն կազմակերպելու համար:

Նշվեց, որ 20162017 ուստարում մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 10 մասնագիտությունների գծով ընդունվել է 196 դիմորդ (նախորդ ուստարվա 161-ի փոխարեն), այդ թվում 38-ը՝ անվճար, 123-ը՝ վճարովի,  իսկ հեռակա ուսուցմամբ 7 մասնագիտությունների գծով` 201 դիմորդ (նախորդ ուստարվա 217-ի փոխարեն): Նախորդ տարվա համեմատ նկատելի է դիմորդների թվի էական աճ առկա ուսուցման համակարգում: Մասնաճյուղի դիմորդների շուրջ 99%-ը (228 դիմորդից 225-ը) Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտներն են: Ընդունելության համակազմի պահպանման և ընդ­լայն­ման համար մասնաճյուղը շարունակաբար ակտիվացնում է համագոր­ծակ­ցությունը մարզի միջնակարգ և ավագ դպրոցների հետ, ապահովում մասնաճյուղի ակտիվ գովազդարշավը: Կրթօջախն ունի պայմանագրեր մարզի 4 ավագ դպրոցների ու քոլեջների հետ և հստակ կազմված ժամանակացույցով կազմակերպել է հանդիպումներ  մարզի 4 ավագ և 50 հիմնական դպրոցների, ինչպես նաև Իջևանի և Բերդի վարժարանների շուրջ 970 աշակերտների հետ:

Ընդգծվեց, որ մասնաճյուղի հարստությունն իր ուսանողներն են: 2016-2017 ուստարում մասնաճյուղն ունեցել է բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա  ուսուց­մամբ սովորող 1685 ուսանող, նրանցից 1533-ը՝ վճարովի համակարգում:

Պետության կողմից ուսման վարձի (ուսանողական նպաստի ձևով) լրիվ փոխհատուցում է ստացել 115 ուսանող (այդ թվում՝ 4-ը արտամրցութային): Պետական և ներ­բուհական կրթաթոշակներ են հատկացվել մասնաճյուղի 140 ուսանողների, որոն­ցից անվանական կրթաթոշակ է ստացել 10 ուսանող: 2016-2017 ուստարում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից օգտվել է 470 ուսանող, այդ թվում՝ 183-ը՝ առկա ուսուցման համակարգում:

Հաշվետու ուստարում ուսումնական գործընթացի բարելավման և արդյունավետ կազմակերպման համար մասնաճյուղում կատարվել են լսարանների, արվեստանոցների, լաբորատորիաների և այլ ուսումնական տարածքների վերանորոգման (շուրջ 1781 ք.մ.) աշխատանքներ, 365 ք.մ. փայտե հատակ վերանորոգվել կամ փոխարինվել է, հիմնանորոգվել է 300 ք.մ. ցեմենտբետոնե ծածկույթ, կատարվել է ուսումնական տարածքների տեխնիկական վերազինում և այլն:

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Ուսումնառության գործընթացը  կազմակերպվել է հետևյալ ռեսուրսներով՝տեսասարքով համալրված համակարգչային 5 սրահ և 5 լսարան, ինտերակտիվ ուսուցման (On-line)  1 լսարան, լեզուների ուսուցման 2 մասնագիտական լսարան, 1 մասնագիտական լաբորա­տորիա, 8 արվեստանոց:

Մասնաճյուղում ինքնազարգացող մանկավարժական միջա­վայր է ստեղծել բուհում ներդրված և արդյունավետ գործող մասնագիտական կրթու­թյան կառավարման յուրահատուկ մոդելը՝ բակալավրի կրթա­կան ծրագրի ղեկավարի «ինստի­տուտ»-ը: Ըստ մասնաճյուղի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույցի` կրթական ծրագրերի ղեկավարները Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի մասնագետների անմիջական աջակ­ցությամբ վերանայել են գործող ծրագրերի  կրթական վերջնարդյունքները ՈԱՇ-ի պա­հանջներին և միջազգային առարկայական հենանիշերին համապատասխան, դասախոսների  և  4-րդ  կուրսի  ուսանողների  հետ կազմակերպել են քննար­կումներ: Համապատասխանեցվել են ծրագրի և նրա բաղկացուցիչ մասը կազ­մող դասընթացների կրթական վերջնարդյունքները, կազմակերպվել են դասա­վանդման, ուսում­­­­­նա­­ռու­թյան և հետազոտության փոխկապակց­ման ժամա­նա­կա­կից փոր­ձի և բակալավրի կրթական ծրա­գ­րերում դրանց կիրառման հնարա­վորության ուսում­նասիրություններ և քննարկումներ: Վերանայվել են կրթականվերջնարդյունքների ձևավորման համար ընտրված դասավանդման և ուսում­նառությանմեթոդները, որ շատ կարևոր է դարի մարտահրավերներին դիմակայելու, ժամանակի պահանջներին համապատասխան բարձրորակ կրթություն ապահովելու գործում: Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կող­մից պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում առցանց հարցման միջոցով կա­տարված ուսումնասիրությունների  արդյունքների համաձայն` դասախոսների 78%-ն իր գիտական գործունեության արդյունքները ներառում է դասախոսություն­ներում, դասընթացները կազմակերպվում են բավարար մակարդակի հետազոտական տարրի ընդգրկմամբ` դրա միջոցով ուսումնառության ընթացքում ուսանողի մեջ ձևավորելով վերլուծական և քննադատական հմտություններ:

Մասնաճյուղի կարևորագույն ներուժը և հաջո­ղու­թյան հիմ­նական գրավականը նրա բարձրակարգ գիտա­ման­կավարժական կազմն է: Հաշվետու ուստարում մասնաճյուղում դասավանդել են հիմնական և համատեղությամբ 126 դասախոսներ, այդ թվում՝ 3 պրոֆեսոր (2.4 %), 38 դոցենտ (30,1 %), 51 ասիստենտ և 34 դասախոս (67.5 %), որոնցից գիտական աստիճանով՝ 3 դոկտոր և 66 թեկնածու, ընդ որում՝  գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը 50 %-ից ավելի է: Մասնաճյուղում դասախոսների միջին տարիքը 47 է. մինչև 35 տարեկան դասախոսների թիվը 30 է (23,8%), 36-65 տարեկան՝ 87 (69,1 %), 65-ից բարձր՝ 9 (7,1 %): Կանայք կազմում են հիմնական դասախոսական կազմի 45,25 %-ը (57): 2016/2017 ուստարում մասնաճյուղն ունեցել է 1 դոկտորանտ, 2 ասպիրանտ և 9 հայցորդ: Լրիվ հաստիքային համարժեքով ուսանող-դասախոս հարաբերակցությունը կազմել է 20,6:

Դասախոսների (հատկապես երիտասարդ) գիտամանկավարժական և մասնագիտական գործունեությունը գտնվում է մասնաճյուղի տնօրենության ուշադրության կենտրոնում, որն աջակցում ու խրախուսում է նրանց ինքնակրթության և ինքնազար­գացման բոլոր դրսևորումները: Հաշվետու ուստարում անբասիր աշխատանքի համար մասնաճյուղի երկու դասախոս պարգևատրվել են ԵՊՀ-ի հուշամեդալով, 5-ը երաշխավորվել են դոցենտի գիտական կոչում ստանալու համար:

Դասախոսների գիտական գործունեությանն աջակցում է նաև մասնաճյուղի «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուն, որտեղ անվճար տպագրվում են աշխատակիցների հոդվածները: Հաշվետու ուստարում «Ակունք»-ում հրատարակվել են մասնաճյուղի դասախոսների ավելի քան 35 հոդվածներ:

Հաշվետու ուստարում հրատարակվել են նաև մասնաճյուղի դասախոսների 2 մենագրություն, 5 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկ, 63 գիտական հոդված, զեկուցման 1 թեզիս: 1 դասախոս ընդգրկված է ՀՀ ԳԿ պետական դրամա­շնորհային ծրագրերում, 10 դասախոս մասնակցել է տարբեր գիտաժողովներիորից 3-ը ՀՀ-ում, 2-ը արտասահմանում և 3-ը ԱՊՀ երկրներում կայացած միջազգային գիտաժողովներ են: 6 դասախոս մասնակցել է 12 հանրապետական և 4-ը՝ մեկական միջազ­գային ցուցահենդեսների, 2 դասախոս կազմակերպել է անհատական ցուցահանդես (ՀՀ-ում, ԱՄՆ-ում): Գիտությունների թեկնածուի գիտական աստիճան էստացել մասնաճյուղի 1 երիտասարդ դասախոս:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմի մասնագիտական կարողությունները, մանկավար­ժական հմտությունները, դասավանդման որակը և արդյունավետությունը պարբերա­բար գնահատվում են ԵՊՀ-ի կողմից իրականացվող ուսանողական հարցում­ների միջոցով: 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի հարցումների արդյունքների համաձայն՝ բոլոր մասնագիտությունների գծով միջին թվաբանական միավորն ըստ ամբիոնների բարձր է 4.65-ից:

Որպես բացթողում ներկայացվեց  դրամաշնորհային ծրագրերում մասնաճյուղի աշխատակիցների քիչ ընդգրկվածությունը և նշվեց, որ առաջիկայում պետք է մեծ ուշադրություն դարձնել, քայլեր ձեռնարկել, որ  մասնաճյուղի դասախոսները հնարավորինս շատ ընդգրկվեն Գիտության պետական կոմիտեի կողմից առաջարկվող և այլ գիտական դրամաշնորհային ծրագրերում:

Ընդգծվեց, որ առավել հետևողական պետք է լինել միջազգային համագործակցությունը ընդլայնելու, ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերը զարգացնելու գործում: 

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Նշվեց, որ մասնաճյուղն իր հեղինակության ամրապնդման, հասարակական վարկանիշի բարձրացման նպատակով վարում է տեղեկատվության տարածման, գովազդային-լրատվական, քարոզչական համապատասխան քաղաքականություն մասնաճյուղի պաշտոնական կայքի (http://ijevan.ysu.am/), «Facebook» սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի էջի, ինչպես նաև մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների և ուսանողական կառույցների էջերի միջոցով:

Կառավարման գործընթացի թափանցիկության, աշխատակիցների և ուսանողների իրազեկվածության ապահովման, գործունեության և ուսման մեջ տեղեկույթի փոխանակման տեսանկյունից մեծ է կայքի՝ որպես աշխատանքի արդյունավետության գերժամանակակից գործոնի դերը: Ընդամենը 6 տարվա պատմություն ունեցող կայքը դարձել է ուսանողների «սիրելին»: ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 403 ուսանողներից 203-ը 2017 թ. հարցման ժամանակ պատասխանել է, որ կայքից օգտվում է «շատ հաճախ» ու «հաճախ»: 4.6-ից բարձր միջին գնահատականներով նրանք փաստել են, որ բավարարված են կայքի կառուցվածքից, նորությունների լուսաբանումից, տեղեկատվության ստացման հարմարավետությունից և լիարժեքությունից: Մասնաճյուղի պաշտոնական կայքը 2017 թ. օգոստոսի դրությամբ ունի 204 էջ (նախորդ տարվա 194 էջի փոխարեն), տեղադրված է 1825 նյութ, 7936 ֆայլ (նախորդ տարվա 6051  ֆայլի փոխարեն): Կայքի «ԶԼՄ-ները մեր մասին» էջում տեղադրված են մասնաճյուղի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների կողմից հրապարակված հոդվածներ ու տեսանյութերՀաշվետու ուստարում 1-ին լրատվա­կանով, “YouTube”-ով, տարբեր կայքերով լուսաբանվել են շուրջ 13 իրա­դարձություն:

Մասնաճյուղում տարեցտարի բարձրացվում է ներքին և արտաքին տեղեկատվական ռեսուրսների մատչելիությունը, որին աջակցում են անվճար ինտերնետ կապը, էլեկտրոնային ընթերցասրահը, էլեկտրոնային հարուստ պաշարները: Մասնա­ճյուղի գրադարանային ֆոնդը հաշվետու ուստարում համալրվել է շուրջ 700 միավոր գրականությամբ և ներառում է 15324 գիրք, որից  6510-ը դասագիրք է, 2921-ը ծրագրային գեղարվեստական, 3357-ը՝ ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ գրքեր են, գրադարանը համալրված է 1950 էլեկտրոնային-տեղեկատվական և 586 այլ նյութերով՝ գիտական տեղեկագրեր ու հանդեսներ, քարտեզներ և այլն: Մեծաքանակ ուսումնագիտական և մասնագիտական գրքեր է հատկացրել Մայր բուհը:

Ուսանողական և ուսումնագիտական միջավայրի ձևավորման գործում մատնանշվեցուսանողական կառույցների անփոխարինելի դերը:  Ներկայացվեց, որ հաշվետու ուստարում Ուսանողական խորհրդի (ՈՒԽ) կողմից կազմակերպվել են տարբեր տոների, հիշատակների նվիրված մշակութային և մարզական շուրջ 39 միջոցառումներ, մրցույթներ և հանդիպումներ: ՈՒԽ-ի անդամները մասնակցել են համապետական ուսանողական եռօրյա խորհրդաժողովին, ՄԱԿ-ի ազգային ասոցիացիայի կազմակերպած եռօրյա դասընթացներին, համագործակցել են ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի, Ինֆոտանի, ՀՈՒԱԱ-ի «Կրթական ավտոբուս» ծրագրի, ՀԿ-ների և բարձրագույն կրթության կազմակերպման փորձագետների հետ՝ կազմակերպելով խաղեր, թեմատիկ դասընթացներ և այլն: Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) կողմից կազմակերպվել են զեկուցումների շարքեր ֆակուլտետներում, սեմինարներ, խորհրդա­տվական դասընթացներ: ՈՒԳԸ անդամները մասնակցել են «Երիտասարդության խնդիրները և պետության զարգացման միտումները» խորագրով հանրապետական գիտաժողովին և այլն:

Մասնաճյուղի գիտխորհրդի նիստում երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության զարգացման, Իջևանի մասնաճյուղի կայացման գործումունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ արծաթե մեդալով պարգևատրվեց տնօրենի խորհրդական, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, մասնաճյուղի մեծ երախտավոր, նրա հիմնադրման ակունքներում կանգնած և մինչև օրս նրա բոլոր ձեռքբերումների մասնակից Անուշավան Հայկարամի Մակարյանը:Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

ՀՀ երկրապահ կամավորականների միության «5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանականմեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած աշխատակիցներ, ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Սամվելի Ալավերդյանը և գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Արմենի Պողոսյանը:

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Նիստի վերջում պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2018 թվականը լինի խաղաղության, երջանկության, անսպառ հաջողությունների ու ձեռքբերումների տարի:

Նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
2017թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ ԻՄ Հեռակա ուսուցման բաժնի նախաձեռնությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն:
Կարդալ ավելին>
2017թ. նոյեմբերի 24-ին մասնաճյուղում կայացավ գրական-երաժշտական ցերեկույթ...
Կարդալ ավելին->
Տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Պատմություն>> և <<Սերվիս>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը։
Կարդալ ավելին>
Ս.թ. հունիսի 8-ին և 9-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությանը:
Կարդալ ավելին>
2017թ. մարտի 7-ին հեռակա ուսուցման բաժնի << Անգլերեն լեզու և գրականություն>> մասնագիտության IV կուրսի ուսոնողուհի՝ Նարա Վարուժանի Առուշանյանը հաջողությամբ մասնակցել է <> ծրագրի հանրային փուլին և գրավել առաջին տեղը:Ուսանողուհին իր շարադրության մեջ անդրադարձել է մարդկության համակեցության խնդիրներին: Ուրախությամբ պետք է փաստել, որ Առուշանյանն անցել է հաջորդ՝ միջազգային փուլ:
Այսօր՝ փետրվարի 14-ին, Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի ԿՄՖ 5-րդ կուսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:
Կարդալ ավելին->
Ս/թ նոյեմբերի 16-ին Գոշավանքում տեղի ունեցավ Իջևանի մասնաճյուղի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->
Ս. թ. հունիսի 21-ին և 22-ին տեղի ունեցան հեռակա ուսուցման բաժնի <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտության ամփոփիչ քննությունները և ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Շրջանավարտների պատասխանները ընդհանուր առմամբ բավարարում էին մասնագիտությանն առաջադրվող պահանջները:
Կարդալ ավելին->
Ս. թ. հունիսի 15-ին և 16-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Պատմություն>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Կարդալ ավելին->
Ս. թ. հունիսի 10-ին և 11-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Կարդալ ավելին->
2015թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցման բաժնի <<Սերվիս>> մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոս` Լևոն Լաչիկյանի ուղեկցությամբ ճանաչողական պրակտիկայի շրջանակներում եղան <> հյուրանոցային ռեստորանային համալիրում:
Կարդալ ավելին->
Ս.թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն` Ս.Առաքելյանի հանդիպումը հեռակա ուսուցման առաջին կուրսեցիների հետ:
Կարդալ ավելին->
2015թ. հեռակա ընդունելությամբ նոր փուլ նշանավորվեց ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տարեգրության մեջ:
Կարդալ ավելին->
2015թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի (հեռակա ուսուցման 188) և մագիստրատուրայի (առկա ուսուցման` Կիրառական արվեստի ֆակուլտետի 4) շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Կարդալ ավելին->
Ս.թ. հունիսի 13-ին և 14-ին տեղի ունեցավ <Մանկավարժություն և հոգեբանություն> մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը:

Կարդալ ավելին->
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի <<Մանկավարժության և հոգեբանության>> ամբիոնի նախաձեռնությամբ հոգեբանի օրվա առիթով ս.թ. նոյեմբերի 23-ին մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս:
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->
Երևանի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 29-ին (Առնո Բաբաջանյանի անվան հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ), 30-ին (ԵՊՀ մեծ դահլիճ) և 31-ին (գործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ Իջևանի մշակույթի տուն) համագործակցաբար Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի վարչակազմի և Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի հետ կազմակերպում է համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր Դոնի հայերի <<ԱՆԻ>> համույթի համերգային ծրագիրը:
Կարդալ ավելին->