2015թ. հեռակա ընդունելությամբ նոր փուլ նշանավորվեց ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տարեգրության մեջ: ՀՀ ԿԳ նախարարը Վրաստանի Հանրապետության յոթ քաղաքացիների թույլատրեց մասնակցելու հեռակա ընդունելության մրցույթին: Նրանք ցանկություն էին հայտնել սովորելու <<Տնտեսագիտության տեսություն>> մասնագիտությամբ: Մասնաճյուղի տնօրենության, դասախոսներ` Ա. Սարհատյանի, Կ. Պողոսյանի, Է. Օսիպովայի հմուտ և ջանադիր աշխատանքի շնորհիվ վրացի դիմորդները հաջողությամբ հաղթահարեցին <<Հայոց լեզու>> առարկայի նախապատրաստական դասընթացի առաջին փուլը` ձեռք բերելով նախնական գիտելիքներ: Սա առաջին քայլն է տարածաշրջանային կրթական համագործակցության ասպարեզում: Իսկ ահա սրանով նորոգվում, կայուն ու գործնական հիմքերի վրա է դրվում երկու ժողովուրդների վաղեմի բարիդրացիությունը:
— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —