Ուղերձ «Գրական էջին»

 

Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը  ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. բարձր, ձյունապատ լեռները, քարաժայռերը` դեպի անդունդները կախված ծառերով  ու ծաղիկներով, լեռներից հոսող գետերն  ու գետակները, սառնորակ աղբյուրներն  ու սաղարթաշատ անտառների զով, ստվերախիտ թավուտները, մեղմանուշ կլիման անգամ ենթագիտակցաբար հարստացնում են մարդու  ներաշխարհը, դարձնում զգայուն, մարդասեր ու  հուզառատ, դարձնում անգամ բանաստեղծ…

Այս մտքերն են  ամեն անգամ  արթնանում իմ հոգում, երբ ընթերցում եմ  մեր  ուսանողների արձակ կամ չափածո ստեղծագործությունները, որոնք շաղախված են սիրով  ու ջերմությամբ, որոնց  գաղափարը հաճախ մեկն է`…Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ…

Բայց, ցավոք, շատ դեպքերում հոգուց բխած չափածո կամ արձակ գրական առաջին թոթովանքն ու հասուն, լիարյուն ստեղծագործությունները մնում են անտիպ` պայմանավորված հրատարակել չկարողանալու բազմաթիվ խնդիրներով:

Եվ   ահա  ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա բաժնի ղեկավարության նախաձեռնությամբ մեր կրթօջախի   համացանցում բացվել է  «Գրական էջ»: Ես   ողջունում  եմ    վաղուց սպասված,  ցանկալի ու անհրաժեշտ այս կայքէջը, որը, կարծում եմ,  մեծ նվեր կլինի մեր ստեղծագործող բոլոր ուսանողներին, ինչու չէ, նաև դասախոսներին:

Բարի´  ընթացք նրան, ստեղծագործական բազում անվայրէջք թռիչքներ,   հոգու  և մտքի գեղարվեստական հուզառատ  արարումներ բոլոր շնորհալիներին …

cvxcvxcvxc

Ձոն համալսարանին

 

Ի´մ համալսարան,

Տավուշ աշխարհի փա´ռքն ես, պատի´վը,

Սրբորեն պահած թաքուն տենչա´նքը,

Բարի օրհնա´նքն ես, մեծ գոհությու´նը,

Սիրո աղո´թքն ես, հարգանքի տու´րքը…

 

Դու մշտանորո´գ մեր կրթօջա´խն ես,

Արդեն իրական հրաշք-հեքիա´թը,

Մեր ոգու ու´ժն ես, հոգևոր գա´նձը,

Ուսման ակու´նքն ու գիտության լու´յսը…

 

Դու մեր պարծա´նքն ես,  մեր մտքի լու´յսը,

Հավերժող երթի  հու´յսն ու հավա´տը,

Սիրո բողբո´ջն ես,  զվարթ աղմու´կը,

Վառ ապագա´ն ես,  ու վաղվա հա´ցը…

 

Դու քեզ մո´տ բերող կանաչ ճամփա´ն ես,

Հողի´ն, սահմանի´ն  ամուր կապո´ղը,

 Սերունդնե´ր կրթող լույսի աղբյու´րն ես.

Ու մեր գալի´քն ես լուսապայծա´ռ…

 

                                                                   Ա. Ս.

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->