• AR studio

Մինչհամալսարանական կրթության և հեռակա ուսուցման բաժինը հիմնադրվել է 2006թ. հոկտեմբերի 27-ին` տարածաշրջանի հիմնարկ-ձեռնարկություններն ու դպրոցները համապատասխան բարձրագույն կրթությամբ կադրերով ապահովելու նպատակով: Սկզբնական շրջանում բաժնի վարիչի պարտականությունները համատեղությամբ իրականացրել է ուսումնամեթոդական բաժնի վարիչ` Արկադի Ցոլակի Դավթյանը: Հեռակա ուսուցման բաժնի վարիչ են եղել տեխն․գ.թ., դոցենտ Նելլի Բաբկենի Խուդավերդյանը (2007թ.), բ.գ.թ., դոցենտ Ֆելմիրա Արտավազդի Դավթյանը (2008թ.): 2009թ. առ այսօր բաժնի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Մարատ Հովիկի Զուրաբյանը:

Հեռակա ուսուցման բաժնում ուսուցումը տարվում է 15 մասնագիտություններով.

1. Հայոց լեզու և գրականություն
2. Պատմություն
3. Մանկավարժություն և հոգեբանություն
4. Անգլերեն լեզու և գրականություն
5. Տնտեսագիտության տեսություն
6. Ֆինանսներ
7. Սերվիս
8. Զբոսաշրջություն
9. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
10. Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
11. Բնապահպանություն և բնօգտագործում
12. էկոլոգիական քիմիա
13. Քարտեզագրություն և կադաստրային գործ
14. Հոգեբանություն
15. Տարրական մանկավարժությունև մեթոդիկա

Հեռակա ուսուցման բաժնի ուսումնական գործընթացին ընդգրկված է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի համապատասխան ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը:Հեռակա ուսուցման բաժնում ուսումնական պլանով նախատեսված տարատեսակ պրակտիկաները`(մանկավարժական, արտադրական, հաշվողական, դաշտային-ճանաչողական, անտառային, թանգարանային և արխիվային) կազմակերպելու նպատակով պայմանագրեր են կնքվել մարզում գործող բանկերի, ինչպես նաև տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հետ:

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀԻՄ, Հեռակա ուսուցման բաժին
Հեռ.`( +374) (263 ) 40450
Էլ. փոստ` ephim-hub@mail.ru

Հեռակա ուսուցման բաժնի աշխատակազմ
 

բաժնի վարիչ` Զուրաբյան Մարատ Հովիկի, բ.գ.թ., դոցենտ
բաժնի վարչի տեղակալ` Սարուխանյան Մուշեղ Լևոնի բ.գ.թ., ասիստենտ, (Տնտեսագիտության տեսություն,Սերվիս,Հայոց լեզու և գրականություն մասնագիտության պատասխանատու)
Հեռ.` (374) 093-71-39-12
տեսուչներ` Մարգարյան Նարինե Գառնիկի  (Պատմություն մասնագիտության պատասխանատու)
Հեռ.` (374) 098-23-08-63, 099-83-98-39
Խաչատրյան Անի Մասիսի (Տարրական մանկավարժություն և մեթոդիկա, մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտությունների պատասխանատու)
Հեռ.` (374) 098- 00-01-35
Գասպարյան Գալյա Նորայելի (Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, քարտեզագրություն և կադաստրային գործ մասնագիտությունների պատասխանատու)
Հեռ.` (374) 093-68-26-89
Ամիրզյան Մերի Գագիկի ( Էկոլոգիական քիմիա, Բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտությունների պատասխանատու)
Հեռ.`
գործավար — օպերատոր` Մադաթյան Ծովինար Ռաֆիկի (Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության պատասխանատու)
Հեռ.` (374) 077-82-11-63
քարտուղար` Սարիբեկյան Անիտա Ռաֆիկի 

 

 

                                                                                            Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մարատ Զուրաբյան

Ծննդյան թիվը`   20.09.1968թ. :

Կրթությունը`

1986-1993թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուս բանասիրության ֆակուլտետ:

1975-1985թթ. Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոց:

Աշխատանքային գործունեությունը`

2009թթ. ԵՊՀ –ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի վարիչ:

2003-2009թթ. ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ:

2000-2003թթ. ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ռուսաց և օտար լեզուների ամբիոնի վարիչ:

1996թ. առ այսօր վերոհիշյալ ամբիոնի դասախոս:

1994-96թթ. ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում:

1993-94թթ. ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:

Ծառայել է Խորհրդային բանակում:

Գիտական գործունեությունը`

2006թ. բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Հեղինակ է 10 գիտական հոդվածների:

Գիտական հետազոտությունները նվիրված են 20-րդ դարի ռուս գրականությանը և թարգմանության տեսության խնդիրներին:

Լեզուների իմացությունը`Հայերեն, ռուսերեն:

Ընտանեկան դրությունը`Ամուսանացած է, ունի 2 տղա:

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->