• AR studio

 

Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը տոնական նոր լիցք հաղորդեց համառուսաստանյան մրցույթների դափնեկիր Դոնի հայերի <<Անի>> համույթի համերգային ծրագիրը:

Դահլիճում թևածում էր <<Կռունկի>> հայրենակարոտ մեղեդին ու ֆիդայական երգի խրոխտ ոգին: Հեռավոր Ռուսաստանից <<Անի>> համույթն իր հետ բերել էր ապրելու և ստեղծագործելու հայի անկոտրում ոգին:

Ամփոփելով միջոցառումը՝մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը նշեց, որ <<Անի>> համույթի ներկայությունը մեծ խորհուրդ ունի, քանի որ հարյուր տարի առաջ ցեղասպանության ենթարկված և աշխարհով մեկ սփռված հայության բեկորները չեն փշրվել ու փոշիացել, այլ ընդհակառակը՝ նրանք հայ լեզուն ու երգը սրբազան ջահի նման պահելով ու սերնդեսերունդ փոխանցելով,հայ են մնացել: Ասվածի պերճախոս վկայությունը տնօրենը համարեց հենց <<Անի>> համույթի ազգանվեր գործունեությունը:

Շնորհավորելով առաջին կուրսեցիներին, մաղթելով հաջողություններ ուսման մեջ, տնօրենը ուսանողներին հորդորեց, որ տեսնեն Անին ու… ապրեցնեն:

Միջոցառման ավարտին Ս. Առաքելյանը ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի անունից շնորհակալագիր հանձնեց <<Անի>> համույթին:

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->