Երևանի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 29-ին (Առնո Բաբաջանյանի անվան հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ), 30-ին (ԵՊՀ մեծ դահլիճ) և 31-ին (գործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ Իջևանի մշակույթի տուն) համագործակցաբար Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի վարչակազմի և Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի հետ կազմակերպում է համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր Դոնի հայերի <<ԱՆԻ>>համույթի համերգային ծրագիրը:
Ծրագրում՝
հայկական ժողովրդական երգեր,
հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ,
Դոնի հայերի ազգագրական կատարումներ:
Գեղարվեստական ղեկավար և նվագավար՝ միջազգային մրցույթի դափնեկիր Գրիգորի Խաթլամաջյան
Խմբավար՝ Համառուսաստանյան երաժշտական միության վաստակավոր գործիչ Վարսենիկ Բայան
<<Դհոլ-զուռնա>> համույթի ղեկավար՝ Համառուսաստանյան երաժշտական միության վաստակավոր գործիչ Դաղլդյան Ա. Ս.
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի կողմից երկու «Դյուցազնագիր» է տրվել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Վարղամյանին....
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը: