Կոնակտային տվյալներ
Եպհ հեռակա ուսուցման բաժին
Հեռախոս
(263)4-04-50
Էլ․ հասցե
ephim-hub@mail.ru
Հասցե
ք․Իջևան, Ուսանողական 3
Երկ․ - Ուրբ․ 9։00 - 16։00 (Աշխ․ ժամեր)
Կանոնակարգ
-
Մասնաճյուղի սովորողների իրավունքներն ու պարտականությունները
- Ուսանողների Հեռացում, Ազատում
- 68. Ուսանողը հեոացվում է մասնաճյուղից
- 1) ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում,
- 2) բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսնված պարտականությունների խախտման դեպքերում,
- 3) բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում՝ առկա, հեռակա և մագիստրոսի կրթական ծրագրով վճարովի համակարգում սովորող ուսանողը պարտավոր Է կիսամյակի ուսման վարձը վճարել տվյալ կիսամյակում պարապմունքների փաստացի սկզբից ոչ ուշ, քան 45 /հեռակա ուսուցման կրթական ծրագրով՝ 25/ օրացույցային օրվա ընթացքում, բացառությամբ առաջին կուրսի վճարովի համակարգում ընդունված ուսանողների, ովքեր պարտավոր են առաջին կիսամյակի ուսման վարձը վճարել մինչև սեպտեմբերի 1-ր /հեռակա ուսուցման կրթական ծրագրով մինչև նոյեմբերի 1-ը, իսկ ուսումնառության վերջին կիսամյակում պարապմունքերի փաստացի սկգբից ոչ ուշ, քան 30 ՛հեռակա ուսուցման կրթական ծրագրով՝ 10/ օրացույցային օրվա ընթացքում: Վերը նշված ժամանակահատվածներում ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողը կարող Է հեռացվել ԵՊՀ Իջևանի մասանճյուղից:
- 69. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված,սակայն բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:
- 70. Ուսանողը ազատվում Է ԲՈԻՀ-ից
- 1) Իր դիմումի համաձայն,
- 2) այլ բուհ տեղափոխվելու դեպքում:
- 71. ԲՈՒՀ-ից ուսանողի ազատման հրաման իր դիմումի համաձայն չի կարող տրվել, եթե նա ենթակա է հեռացման սույն կանոնակարգի 68-րդ կետով նախատեսված դեպքերի
- 72. Ուսանողի ուսումնառությունը ընղեատվամ է.
- 1) ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքում,
- 2) առողջական վիճակի պատճառոկ ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում,
- 3) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի դեպքերում:
- 73. Քննաշրջանի ընթացքում քննություններին չներկայացած ուսանողներին թույլատրվում է մինչև տվյալ կիսամյակի երրորդ շաբաթվա ավարտը անհատական ժամանակացույցով հանձնել ակադեմիական պարտքերը:
- 74. Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է տնօրենի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը:
- 75. Սույն կանոնակարգի 68-րդ կետի առաջին ենթակետով նախատեսված դեպքում, բուհից հեռացման հրամանները տրվում են քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է:
- 76. Բուհից հեռացված /ազատված/ արական սեռի ուսանողների վերաբերյալ հրամանները երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան զինկոմիսարիատներ:
- 77. Բուհից հեռացման /ազատման/ դեպքում ուսանողի դիմումի համաձայն 3 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրվում է հեռացման /ազատման/ հրամանի պատճենր, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը: Բուհի կողմից հաստատված ավարտական վկայականի պատճենը պահվում է ուսանողի գործում:
- 78. Ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված ուսանողների, իրավունք է վերապահվում մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, վերահանձնելով առարկաները ևս 2 անգամ կամ կրկնելով դրանք:
- 79. Սույն կանոնակարգի 72-րդ կետի համաձայն ուսումնառությունն ընդհատած ուսանողներ շարունակում են ուսանողական իրավունքները մինչև ուսումնառության ընդհատումն ունեցած կարգավիճակի պահպանմամբ:
- Ուսանողների Վերականգնումը
- 80. Ուսանողական իրավունքների վերականգնումր թույլատրվում է սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից:
- 81. Ուսանողական իրավունքների վերականգնման դիմումները ներկայացվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ հեռակա համակարգում՝ կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում: Վերականգնման դիմումին կցվում է ակադեմիական տեղեկանքը կամ ստուգման գրքույկի պատճենը:
- 82. Բուհից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնվում են մասնաճյուղի տնօրենի հրամանով՝ ուսուցման բոլոր ձևերում:
- 83. Մասնաճյուղում քննարկվում է ուսանողի վերականգնման դիմումը և որոշում նրա ուսումնառության շարունակման կուրսը և մյուս պայմանները, կամ հիմնավորում է մերժելու մասին իր որոշումը:
- 84. Առաջացած առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի մարման համար տնօրենի կողմից սահմանվում է ժամկետ, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:
- 85. Առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի հանձնումից հետո կցագրման հրամանը փոխարինվում է ուսանողի հրամանագրումով:
- 86. Զորակոչվելու կապակցությամբ և առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդի ձեակերպմամբ ուսումնառությունն ընդհատած ուսանողները այն շարունակում են այն պահից, որից ընդհատելեն՝ անկախ առաջացած ծրագրային տարբերություններից:
- 87. Վճարովի ուսուցման համակարգում ուսանողների հրամանգրումը կատարվում է ուսման վարձը վճարելուց հետո:
- 88. Բուհից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնվում են այն կիսամյակում, որից նրանք հեռացվել /ազատվել/ են, եթե վերականգնման պահին առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը չի գերազանցում 20 կրեդիտը: 20 կրեդիտը գերազանցելու դեպքում ուսանողին առաջարկվում է վերականգնվել ավելի ցածր կիսամյակում, որի համար առարկայական անհամապատաս-խանությունների սույն կետում նշված պահանջը բավարարվում է, բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակի:
- 89. Բուհից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնվում են տվյալ մասանգիտության համար լիազոր մարմնի կողմից լիցենզիայով սահմանված տեղերի սահմաններում:
- 90. Սույն կանոնակարգի 72-րդ կետով ուսումնառությունը ընդհատած ուսանողները վերականգնում են իրեց իրավունքներն այն պահից, երբ ընդհատել են այն, անկախ լիազոր մարմնի կողմից սահմանված տեղերի քանակից ե առաջացած ծրագրային տարբերութ¬յուններից:
- 91. Բուհից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքներն առնվազն մեկ կիսամյակ հետո:
- 92. Մասնաճյուղից հեռացված /ազատված/ ուսանողները վերականգնվում են վճարովի սկցբունքով, որոնք կարող են ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ
-
Սովորողների Իրավունքներն ու Պարտականությունները
28. Մասնաճյուղի սովորողը (ուսանողը) իրավանք ունի՝
1. Մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները:
2. Իր հայացողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների՝ ընտրելու մասնագիտությունը, ուսուցման ձևը, զբաղվել հետազոտություններով ցանկացած կրթական աստիճանում, ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը:
3. Ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ, հաճախելու մասնաճյուղում կարդացվող դասախոսություններին:
4. Բացի ընտրված մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է մասնաճյուղում՝ ըստ սահմանված կարգի:
5. Օրենսդրությամբ կամ մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված կարգով, մասնակցելու մասնաճյուղի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին:
6. Քննաշրջանի ժամանակացույցում քննությունների և ստուգարքների հերթականության որոշման ժամանակ սահմանված կարգով ներկայացնելու առաջարկություններ:
7. Օգտվելու մասնաճյուղի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին՝ մասնաճյուղի կանոնադրությանը և ներքին իրավական ակտերին համապատասխան:
8. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու մասնաճյուղի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները:
9. ՀՀ գործող օրենսդրությամբ և մասնաճյուղի կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ:
10.ՀՀ օրենսդրությամբ և մասնաճյուղի ներքին իրավական ակտերին համապատսխան՝ օգտվելու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրավունքից, այդ թվում ուսանողի կարգավիճակի փոխատեղման միջոցով:
11.Ծանոթանալու մասնաճյուղի կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերին:
12.Անհրաժեշտության դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ՝ մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
13. Տվյալ ուսումնական տարվա րնթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գտնվելու արձակուրդում ոչ պակաս, քան յոթ շաբաթ րնդհանուր տևողությամբ:
14. Փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ներառյալ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի:
15. Ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք՝ ՀՀ օրենսդրությամբ և մասնաճյուղում սահմանված կարգով:
16.Մասնաճյուղի հետ կնքելու ուսումնառության պայմանների վերաբերյալ պայմանագիր:
17. Ստեղծելու ուսանողական հասարակական կագմակերպություններ՝ ուսանողական կյանքի հարցերի լուծման համար, միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում, որոնց ստեղծման ու գործունեության կարգը սահմանվում է մասնաճյուղի կանոնադրությամբ:
18.Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի սահմանված կարգով վերականգնվել մասնաճյուղում: