Կոնակտային տվյալներ
Եպհ հեռակա ուսուցման բաժին
«Բնապահպանություն և բնօգտագործում» ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությանը

Ս.թ. հունիսի 8-ին և 9-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությանը:Շրջանավարտներն աչքի ընկան նյութի բազմակողմանի և խորն իմացությամբ:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի դիտարկմամբ ուսանողների գիտելիքներն ընդհանուր առմամբ բավարարում էին մասնագիտությանը ներկայացվող պահանջները:Ավարտական աշխատանքներն ունեին առավելապես գործնական նշանակություն և առավելապես անդրադառնում էին բնապահպանության արդի հիմնախնդիրներին (օզոնային շերտի պահպանություն, գլոբալ տաքացում, քաղցրահամ ջրի պահպանություն և այլն):
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նպատակահարմար գտավ, որ այսուհետ առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել ավարտական թեմաների մանկավարժական բաղադրիչներին (էկոդաստիրակություն և այլն), քանի որ շրջանավարտներին շնորհվում է նաև ուսուցչի որակավորում:Ս.թ. հունիսի 10-ին և 11-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գոհունակությամբ փաստեց, որ ուսանողներն ունենալով տեսական գիտելիքների անհրաժեշտ պաշար, դրանք կարող են կիրառել գործնականում` համալրելով մեր տնտեսության տարբեր ոլորտները:Ավարտական աշխատանքների թեմաներն առավելապես վերաբերում էին տնտեսության արդի հիմնախնդիրներին և ունեին գիտական արժեք:Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կարծիքով պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել ավարտական աշխատանքների թեմատիկային, որտեղ պետք է ուսանողը կատարի վիճակագրական տվյալների վերլուծություն, գնահատի տնտեսության այս կամ այն ճյուղի արդի վիճակը: