Կոնակտային տվյալներ
Եպհ հեռակա ուսուցման բաժին
Տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի Պատմություն և Սերվիս մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը

Ս.թ. հունիսի 12-ին և 13-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Քննության արդյունքների վերլուծությունն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին բերեց այն համոզման, որ նրանց գիտելիքներն ընդհանուր առմամբ համապատասխանում են մասնագիտությանն առաջադրվող կրթական չափորոշիչներին:
Շրջանավարտների գերակշիռ մասի պատասխանները հստակ և համոզիչ կերպով անդրադառնում էին հիմնախնդիրների կոնկրետ բովանդակությանը, պատմագիտության մեջ վիճահարույց և մինչ օրս ոչ միանշանակ որոշ գնահատականների վերաբերյալ շրջանավարտները կարողացան հստակ և փաստարկված տեսակետներ արտահայտել: Ամփոփիչ ատեստավորման հանժնաժողովը գոհունակությամբ փաստեց նաև, որ ավարտական աշխատանքների թեմաներն առավելապես արդիական էին, անդրադառնում էին հայագիտության և տարածաշրջանային գիտական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների:
Ս.թ. հունիսի 14-ին և 15-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Սերվիս>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միակամ դիտարկմամբ շրջանավարտների պատասխանների գերակշիռ մասն աչքի է ընկել կուռ տրամաբանությամբ, հարցերի խորը և բազմակողմանի իմացությամբ: Հանձնաժողովն առավել մեծ ուշադրություն է դարձրել շրջանավարտների` ինքնուրույն վերլուծություն կատարելու, այս կամ այն կոնկրետ հարցադրման վերաբերյալ սեփական դատողություններ կատարելու և դրանք հիմնավորելու ունակություններին: Ավարտական աշխատանքների թեմաներն այնպես էին ընտրված, որոնք ակտիվ և աշխույժ քննարկման հնարավորություն էին ընձեռում, և շատ դեպքերում այն վեր էր ածվում սուր բանավեճի: Հանձնաժողովը գտավ, որ այսուհետ ևս առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել ավարտական աշխատանքների այնպիսի թեմաների առաջադրմանը, որտեղ կկարևորվի հետազոտական բաղադրիչի առկայությունը և այն առավելապես կվերաբերի ՀՀ զբոսաշրջության զարգացման հեռանկարներին: