Կոնակտային տվյալներ

Եպհ հեռակա ուսուցման բաժին

Հեռախոս (263)4-04-50
Էլ․ հասցե ephim-hub@mail.ru
Հասցե ք․Իջևան, Ուսանողական 3
Երկ․ - Ուրբ․ 9։00 - 16։00 (Աշխ․ ժամեր)

Հայտարարություններ

2020-2021 ուստարվա  II-րդ կիսամյակի դասընթացները սկսվում են Հեռակա ուսուցման համակարգի 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի դասընթացները վերսկսում են ամսի 9-ից։ Դասացուցակներին կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան բաժնում։
Երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունները և ստուգումները սկսվում են Հեռակա ուսուցման համակարգի 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի քննությունները մեկնարկում են ապրիլի 12-ից։ Գրաֆիկին կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան բաժնում։

2017թ. նոյեմբերի 24-ին մասնաճյուղում կայացավ գրական-երաժշտական ցերեկույթ

Statements image

2017թ. նոյեմբերի 24-ին մասնաճյուղում կայացավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ ԵՊՀ ԻՄ-ի երկու շնորհալի ուսանողուհիների` հեռակա ուսուցման «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիա Մնացականյանի և առկա ուսուցման «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանի մասնակցությամբ: Ցերեկույթին հրավիրված էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ (տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Մ.Զուրաբյանի գլխավորությամբ՝ հեռակա ուսուցման բաժնի անդամները և ուրիշներ), ուսանողներ (գլխավորապես հեռակա ուսուցման համակարգի) և հյուրեր: Գրական-երաժշտական միջոցառման ընթացքում հիմնականում ներկայացվեցին քնարական սրտաբուխ երգեր, այդ թվում՝ Լիլիա Մնացականյանի ու Մերի Գասպարյանի հեղինակային չքնաղ ստեղծագործություններից: Լիլիա Մնացականյանը կատարողական բարձր վարպետությամբ, կիթառի և դաշնամուրի ուղեկցությամբ ներկայացրեց հետևյալ երգերը.

  • «Սիրո աղոթք»,
  • «Ճերմակ աղավնի»,
  • «Էլ չեմ գտնի»,
  • «Միայն արի»,
  • «Բել»,
  • «Դու հեռացար»,
  • «Ինչու թողիր դու հեռացար»,
  • «Գիտառա (Այ-այ)»,
  • «Եթե իմանայիր»,
  • «Հայուհի գեղեցիկ»,
  • «Չունի աշխարհը քեզ նման»

Մերի Գասպարյանն արտասանեց իր հեղինակային խորունկ բանաստեղծություններից.


  • «Աղոթք»,
  • «Հեռանամ»,
  • «Անգիրել եմ տողեր ամեն»,
  • «Ու թե գիշերը»,
  • «Սիրո աղոթք»

Միջոցառման ընթացքում իր հեղինակային գողտրիկ բանաստեղծություններով («Բարությունը քո», «Աշուն էր», «Տարիները եկել, շեղջվել», «Ու ուր հասանք մենք», «Գեթ մեկ անգամ», «Սիրող մարդը հիասթափվել չգիտի») հանդես եկավ նաև Իջևանի ավագ դպրոցի սան Աստղիկ Շաղբաթյանը: Բարձր մակարդակով կազմակերպված գրական-երաժշտական ծրագիրն անկեղծորեն հուզեց բոլոր ունկնդիրների սրտերը՝ գեղագիտական մեծ հաճույք պատճառելով թե՛ մասնաճյուղի ղեկավարությանը, և թե՛ առկա ու հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին:



ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՄԵԿՆԱՐԿ

ՀՀ ԿԳ նախարարը Վրաստանի Հանրապետության յոթ քաղաքացիների թույլատրեց մասնակցելու հեռակա ընդունելության մրցույթին: 

Հանդիպում առաջին կուրսեցիների հետ

Ս.թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն` Ս.Առաքելյանի հանդիպումը հեռակա ուսուցման առաջին կուրսեցիների հետ:

2015թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ այցելություն Dilijan Resorte SPA

մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոս` Լևոն Լաչիկյանի ուղեկցությամբ ճանաչողական պրակտիկայի շրջանակներում եղան Dilijan Resorte SPA հյուրանոցային ռեստորանային համալիրում։

Մեկնարկեցին հեռակա ուսուցման բաժնի 2016թ. ամփոփիչ քննությունները

Ս. թ. հունիսի 10-ին և 11-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Կիրառական մաթեմատիկա  և ֆիզիկա>> մասնագիտության ամփոփիչ  քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 

Մեկնարկեցին հեռակա ուսուցման բաժնի 2016թ. ավարտական աշխատանքների պաշտպանությունը

Ս. թ. հունիսի 15-ին և 16-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ս. թ. հունիսի 21-ին և 22-ին տեղի ունեցան հեռակա ուսուցման բաժնի <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտության ամփոփիչ քննությունները

Ս. թ. հունիսի 21-ին և 22-ին տեղի ունեցան հեռակա ուսուցման բաժնի մասնագիտության ամփոփիչ քննությունները և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Մաշտոցյան երդում

Ս/թ նոյեմբերի 16-ին Գոշավանքում տեղի ունեցավ Իջևանի մասնաճյուղի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը:

Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ԿՄՖ հեռակա բաժնի 5-րդ կուսի ուսանողների կուրսայինի պաշտպանություն

Այսօր՝  փետրվարի 14-ին, Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի ԿՄՖ 5-րդ կուսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:

«Բնապահպանություն և բնօգտագործում» ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությանը

Ս.թ. հունիսի 8-ին և 9-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությանը:

Հեռախոս (263)4-04-50
Էլ․ հասցե ephim-hub@mail.ru
Հասցե ք․Իջևան, Ուսանողական 3
Աշխատանքային ժամեր Երկ․ - Ուրբ․ 9։00 - 16։00