• AR studio

8

2017թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ ԻՄ Հեռակա ուսուցման բաժնի և Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ա. Ղալթախչյանի նախաձեռնությամբ, նույն  ամբիոնի դասախոս Ա. Եգանյանի ուղեկցությամբ   ՀՈՒԲ Տնտեսագիտության տեսություն և Սերվիս մասնագիտությունների  5-րդ կուրսի  ուսանողները ճանաչողական այց կատարեցին ՀՀ Կենտրոնական բանկի  Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն:

7

Նախ՝ ուսանողները այցելեցին ԿԲ-ի դրամագիտական  թանգարան, որտեղ համակարգող-էքսկուրսավար Շուշաննա Սարատիկյանը ներկայացրեց դրամի պատմությունը,  թանգարանում առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուն՝ ընդգծելով  դրանց պատմամշակութային արժեքը,   ԿԲ-ի՝  տարբեր միջազգային մրցույթներում շահած  մրցանակները:

6

Ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու դրամագիտական հազվագյուտ արժեքներին, մեր  պետության  26-ամյա պատմության ընթացքում  թողարկված և  շրջանառությունից դուրս եկած, ինչպես նաև  շրջանառվող թղթադրամներին: Շուշաննա Սարատիկյանը խոսեց  նաև  ՀՀ ազգային արժույթի պաշտպանիչ հատկանիշների, հուշադրամների և  ներդրումային դրամների տարբերությունների  և նոր՝ հավաքորդական  թղթադրամների առավելությունների  մասին:

3

Այնուհետև «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շիմշիրյանը ուսանողներին ծանոթացրեց ԿԲ Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի շինության կառուցվածքին, ուղեկցեց Գիտահետազոտական կենտրոնի տարբեր բաժիններով՝ հնարավորություն տալով ուսանողներին ծանոթանալու նրանց գործունեությանը:

1

Այցելության ավարտին Գայանե Շիմշիրյանը զրուցեց ուսանողների հետ նրանց ստացած գիտելիքների և տպավորությունների մասին: Նա ընդգծեց ԿԲ-ում աշխատելու առավելությունները, ապագա տնտեսագետներին կոչ արեց դառնալ լավ մասնագետներ՝ հավելելով, որ կադրային քաղաքականության հարցում Կենտրոնական բանկը առաջնային է համարում ոչ այնքան աշխատանքային փորձը, որքան մասնագիտական կարողությունները:

2

Ճանաչողական այցի ընթացքում մեր ուսանողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ և ամրապնդեցին իրենց գիտելիքները:

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի կողմից երկու «Դյուցազնագիր» է տրվել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Վարղամյանին....

Կարդալ ավելին->
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->