• AR studio

2017թ. նոյեմբերի 24-ին մասնաճյուղում կայացավ  գրական-երաժշտական ցերեկույթ՝ ԵՊՀ ԻՄ-ի երկու շնորհալի ուսանողուհիների` հեռակա ուսուցման «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիա Մնացականյանի և առկա ուսուցման «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանի մասնակցությամբ: Ցերեկույթին հրավիրված էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ (տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Մ.Զուրաբյանի գլխավորությամբ՝ հեռակա ուսուցման բաժնի անդամները և ուրիշներ), ուսանողներ (գլխավորապես հեռակա ուսուցման համակարգի) և հյուրեր:

24-11-2017-2-2

Գրական-երաժշտական միջոցառման ընթացքում հիմնականում ներկայացվեցին քնարական սրտաբուխ երգեր, այդ թվում՝ Լիլիա Մնացականյանի ու Մերի Գասպարյանի հեղինակային չքնաղ ստեղծագործություններից:

24-11-2017-1-2

Լիլիա Մնացականյանը կատարողական բարձր վարպետությամբ, կիթառի և դաշնամուրի ուղեկցությամբ ներկայացրեց հետևյալ երգերը.

«Սիրո աղոթք»,

«Ճերմակ աղավնի»,

«Էլ չեմ գտնի»,

«Միայն արի»,

«Բել»,

«Դու հեռացար»,

«Ինչու թողիր դու հեռացար»,

«Գիտառա (Այ-այ)»,

«Եթե իմանայիր»,

«Հայուհի գեղեցիկ»,

«Չունի աշխարհը քեզ նման»

24-11-2017-4-1

Մերի Գասպարյանն արտասանեց իր հեղինակային խորունկ բանաստեղծություններից.

«Աղոթք»,

«Հեռանամ»,

«Անգիրել եմ տողեր ամեն»,

«Ու թե գիշերը»,

«Սիրո աղոթք»:

Միջոցառման ընթացքում իր հեղինակային գողտրիկ բանաստեղծություններով («Բարությունը քո», «Աշուն էր», «Տարիները եկել, շեղջվել», «Ու ուր հասանք մենք», «Գեթ մեկ անգամ», «Սիրող մարդը հիասթափվել չգիտի») հանդես եկավ նաև Իջևանի ավագ դպրոցի սան Աստղիկ Շաղբաթյանը:

24-11-2017-5-1

Բարձր մակարդակով կազմակերպված գրական-երաժշտական ծրագիրն անկեղծորեն հուզեց բոլոր ունկնդիրների սրտերը՝ գեղագիտական մեծ հաճույք պատճառելով թե՛ մասնաճյուղի ղեկավարությանը, և թե՛ առկա ու հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին:

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի կողմից երկու «Դյուցազնագիր» է տրվել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Վարղամյանին....

Կարդալ ավելին->
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->