• AR studio

IMG_5140

Ս. թ. հունիսի 10-ին և 11-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Կիրառական մաթեմատիկա  և ֆիզիկա>> մասնագիտության ամփոփիչ  քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Քննությունն անցավ  գործնական և անկաշկանդ մթնոլորտում: Հանձնաժողովի նախագահ` ՀՀ  ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Գրիշի Մարդոյանը  իր նկատառումները ներկայացրեց ուսանողների մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ` տալով անհրաժեշտ և ուսանելի խորհուրդներ:

Հանձնաժողովը փաստեց,  որ ավարտական աշխատանքների թեմաները ունեին արդիական նշանակություն, և նրանց գերակշիռ մասը կրում էր գիտագործնական բնույթ:

Լ. Մարդոյանը գոհունակությամբ նշեց, որ գիտական ղեկավարների հետևողական աշխատանքը տվել է նկատելի արդյունք, և ուսանողները կարողացան հստակ և համոզիչ կերպով ներկայացնել  իրենց կատարած ուսումնասիրությունների հիմնադրույթները` հանգելով հետաքրքիր և ուսանելի եզրակացությունների:

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->