28. Մասնաճյուղի սովորողը (ուսանողը) իրավանք ունի՝

1. Մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները:
2. Իր հայացողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների՝ ընտրելու մասնագիտությունը, ուսուցման ձևը, զբաղվել հետազոտություններով ցանկացած կրթական աստիճանում, ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը:
3. Ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ, հաճախելու մասնաճյուղում կարդացվող դասախոսություններին:
4. Բացի ընտրված մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է մասնաճյուղում՝ ըստ սահմանված կարգի:
5. Օրենսդրությամբ կամ մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված կարգով, մասնակցելու մասնաճյուղի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին:
6. Քննաշրջանի ժամանակացույցում քննությունների և ստուգարքների հերթականության որոշման ժամանակ սահմանված կարգով ներկայացնելու առաջարկություններ:
7. Օգտվելու մասնաճյուղի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին՝ մասնաճյուղի կանոնադրությանը և ներքին իրավական ակտերին համապատասխան:
8. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու մասնաճյուղի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները:
9. ՀՀ գործող օրենսդրությամբ և մասնաճյուղի կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ:
10.ՀՀ օրենսդրությամբ և մասնաճյուղի ներքին իրավական ակտերին համապատսխան՝ օգտվելու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրավունքից, այդ թվում ուսանողի կարգավիճակի փոխատեղման միջոցով:
11.Ծանոթանալու մասնաճյուղի կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերին:
12.Անհրաժեշտության դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ՝ մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
13. Տվյալ ուսումնական տարվա րնթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գտնվելու արձակուրդում ոչ պակաս, քան յոթ շաբաթ րնդհանուր տևողությամբ:
14. Փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ներառյալ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի:
15. Ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք՝ ՀՀ օրենսդրությամբ և մասնաճյուղում սահմանված կարգով:
16.Մասնաճյուղի հետ կնքելու ուսումնառության պայմանների վերաբերյալ պայմանագիր:
17. Ստեղծելու ուսանողական հասարակական կագմակերպություններ՝ ուսանողական կյանքի հարցերի լուծման համար, միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում, որոնց ստեղծման ու գործունեության կարգը սահմանվում է մասնաճյուղի կանոնադրությամբ:
18.Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի սահմանված կարգով վերականգնվել մասնաճյուղում:

29. Մասնաճյուղի սովորողը (ուսանողը) պարտավոր է՝

1. Կատարել կրթական ծրագրի պահանջները՝ պարտադիր հաճախել ուսումնական մունքներին, կատարել ուսումնական պլանով նախատեսված բոլոր առաջադրանքները:
2. Կատարել ՀՀ օրենսդրության, մասնաճյուղի կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների բոլոր պահանջները:
3. Ուսումնական պլանով նախատեսված ժամկետներում հանձնել բոլոր ստուգարքներն ու քննությունները:
4. Հոգատարությամբ վերաբերվել մասնաճյուղի գույքին: Գույքին պատճառած վնասի համար սովորողը կրում է նյութական պատասխանատվություն՝ գործող օրենսդրությանը համապատասխան:
5. Բարձր պահել մասնաճյուղի պատիվն ու հեղինակությունը:
6. Պահպանել հասարակության բարոյական նորմերր:
7. Լինել կարգապահ, մասնաճյուղի բոլոր ուսումնական, ուսումնաարտադրական և այլ կառույցներում պահպանել մաքրություն:
Դասասկզբից 10 րոպեից ավել ժամանակ անցնելուց հետո դասախոսի չներկայանալու դեպքում ուսանողները խմբի ավագի միջոցով պարտավոր են այդ մասին տեղյակ պահել
ֆակուլտետի դեկանատին:
8. Դասի ընթացքում ուսանողի մոտ չանջատված հեռախոսի կամ էլեկտրոնային այլ սարքերի առկայության դեպքերում դրանք վերցվում հանձնվում է դեկանատ: Վերցված սարքավորումներր վերադարձվում են միայն ուսանողի ծնողին:
9. Քննության կամ ստուգումների ընթացքում ծածկաթերթիկից, ականջակալներից կամ այլ արգելված աղբյուրներից օգտվող ուսանողները դուրս են հրավիրվում լսարանից և քննական տետրում կատարվում է «Արտագրություն» նշումը և ամբողջ աշխատանքը գնահատվում է անբավարար, անկախ արտագրության ձևից ու չափից: Անազնիվ ճանապարհով քննություն հանձնելու փորձ կատարած ուսանողների մասին տեղեկացվում է դեկանին՝ համապատասխան կարգապահական տույժ կիրառելու նպատակով:
10. Վճարովի հիմունքներով սովորողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում այդ անձինք կարող են հեռացվել մասնաճյուղից:
11.Հարգեի պատճառով պարապմունքներին չներկայանալու դեպքում սովորողը պարտավոր է եռօրյա ժամկետում այդ մասին տեղյակ պահել ֆակուլտետի դեկանատին, իսկ մասնաճյուղ ներկայանալու առաջին իսկ օրը տվյալներ ներակայացնել պարապմունքներին չներկայանալու պատճառների մասին:
Հիվանդության դեպքում սովորողը ֆակուլտետի դեկանին ներկայացնում է ժամանակավոր աշխատունակության մասին համպատասխան փաստաթուղթ՝ սահմանված կարգի համաձայն:

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
2017թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ ԻՄ Հեռակա ուսուցման բաժնի նախաձեռնությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն:
Կարդալ ավելին>
2017թ. նոյեմբերի 24-ին մասնաճյուղում կայացավ գրական-երաժշտական ցերեկույթ...
Կարդալ ավելին->
Տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Պատմություն>> և <<Սերվիս>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը։
Կարդալ ավելին>
Ս.թ. հունիսի 8-ին և 9-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությանը:
Կարդալ ավելին>
2017թ. մարտի 7-ին հեռակա ուսուցման բաժնի << Անգլերեն լեզու և գրականություն>> մասնագիտության IV կուրսի ուսոնողուհի՝ Նարա Վարուժանի Առուշանյանը հաջողությամբ մասնակցել է <> ծրագրի հանրային փուլին և գրավել առաջին տեղը:Ուսանողուհին իր շարադրության մեջ անդրադարձել է մարդկության համակեցության խնդիրներին: Ուրախությամբ պետք է փաստել, որ Առուշանյանն անցել է հաջորդ՝ միջազգային փուլ:
Այսօր՝ փետրվարի 14-ին, Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի ԿՄՖ 5-րդ կուսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:
Կարդալ ավելին->
Ս/թ նոյեմբերի 16-ին Գոշավանքում տեղի ունեցավ Իջևանի մասնաճյուղի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->
Ս. թ. հունիսի 21-ին և 22-ին տեղի ունեցան հեռակա ուսուցման բաժնի <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտության ամփոփիչ քննությունները և ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Շրջանավարտների պատասխանները ընդհանուր առմամբ բավարարում էին մասնագիտությանն առաջադրվող պահանջները:
Կարդալ ավելին->
Ս. թ. հունիսի 15-ին և 16-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Պատմություն>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Կարդալ ավելին->
Ս. թ. հունիսի 10-ին և 11-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման բաժնի <<Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա>> մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Կարդալ ավելին->
2015թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցման բաժնի <<Սերվիս>> մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոս` Լևոն Լաչիկյանի ուղեկցությամբ ճանաչողական պրակտիկայի շրջանակներում եղան <> հյուրանոցային ռեստորանային համալիրում:
Կարդալ ավելին->
Ս.թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն` Ս.Առաքելյանի հանդիպումը հեռակա ուսուցման առաջին կուրսեցիների հետ:
Կարդալ ավելին->
2015թ. հեռակա ընդունելությամբ նոր փուլ նշանավորվեց ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տարեգրության մեջ:
Կարդալ ավելին->
2015թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի (հեռակա ուսուցման 188) և մագիստրատուրայի (առկա ուսուցման` Կիրառական արվեստի ֆակուլտետի 4) շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Կարդալ ավելին->
Ս.թ. հունիսի 13-ին և 14-ին տեղի ունեցավ <Մանկավարժություն և հոգեբանություն> մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը:

Կարդալ ավելին->
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի <<Մանկավարժության և հոգեբանության>> ամբիոնի նախաձեռնությամբ հոգեբանի օրվա առիթով ս.թ. նոյեմբերի 23-ին մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս:
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->
Երևանի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 29-ին (Առնո Բաբաջանյանի անվան հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ), 30-ին (ԵՊՀ մեծ դահլիճ) և 31-ին (գործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ Իջևանի մշակույթի տուն) համագործակցաբար Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի վարչակազմի և Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի հետ կազմակերպում է համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր Դոնի հայերի <<ԱՆԻ>> համույթի համերգային ծրագիրը:
Կարդալ ավելին->