
Ս.թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն` Ս.Առաքելյանի հանդիպումը հեռակա ուսուցման առաջին կուրսեցիների հետ:

Տնօրենը մանրամասն ներկայացրեց հեռակա ուսուցման առանձնահատկությունները` պարզաբանելով նաև ուսուցման կրեդիտային համակարգի էությունը:

Իր խոսքում Ս.Առաքելյանը կարևորեց հատկապես որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտությունը, փաստեց, որ ներկա աշխատաշուկայում որակյալ կադրերի լուրջ պահանջարկ կա:

Շնորհավորելով առաջին կուրսեցիներին` տնօրենը պատրաստակամություն հայտնեց, որ տնօրենության, հեռակա ուսուցման բաժնի աշխատակազմի համատեղ ջանքերը միտված կլինեն ուսանողների համար որակյալ կրթություն ապահովելու գործընթացին:
