• AR studio

 

       ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի <<Մանկավարժության և հոգեբանության>> ամբիոնի նախաձեռնությամբ հոգեբանի օրվա առիթով ս.թ. նոյեմբերի 22-ին մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղում հոգեբանություն մասնագիտության դասավանդման ակունքներում կանգնած պրոֆեսոր Ռ. Աղուզումցյանը: Ամբիոնի դասախոսների (Լ. Սարգսյան , Է. Սիմոնյան, Դ.Սարգսյան, Ա. Բեջանյան, Ա.Մարտիրոսյան) զեկուցումները կրում էին առավելապես գիտագործնական բնույթ և նվիրված էին հոգեբանության արդի հիմնախնդիրներին (ներառական ուսուցում, անձի դեպրեսիվ իրավիճակների քննություն և այլն:)

    Գիտական կոնֆերանսին իր մասնակցությունն էր բերել <<Միասնության արևահամ նեկտար>> հասարակական կազմակերպության <<Սիրո աղբյուր>>համույթը: Ժողովրդական և գուսանական երգերի վարպետ կատարումներով, դասական պոեզիայի ոգեշնչված ասմունքով նրանք փաստեցին, որ մարդկային հնարավորություններն անսահմանափակ են : Չդադարող ծափողջույնների ներքո հեռակա ուսուցման բաժնի ուսանողները ծաղկեփնջեր և հուշանվերներ հանձնեցին համույթի անդամներին:

    Ամփոփելով կոնֆերանսը՝ <<Մանկավարժության և հոգեբանության>> ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ. Բրուտյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և համոզմունք հայտնեց, որ նման միջոցառումներն այսուհետ պարբերական կդառնան:

ԵրկԵրqՉորՀնգՈւրՇաբԿիր
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի կողմից երկու «Դյուցազնագիր» է տրվել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Վարղամյանին....

Կարդալ ավելին->
Տավուշ աշխարհի չքնաղ բնաշխարհը ներշնչանքի հզոր աղբյուր է շատերի համար. .....
Կարդալ ավելին->
Հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին->